Բրիտանական հանրահայտ չորրոդ ալիքը թողարկում է վավերագրական, երեք սերիայից բաղկացած մի ֆիլմ, որը նվիրվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ինչպես ասվում է հեռուստաալիքի պաշտոնական էջում, ֆիլմը, որի հեռարձակման ժամկետների մասին դեռևս հստակ տեղեկություն չկա, կստանա «Պուտին․ Ռուս հետախույզի պատմություն»․անվանումը:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ջեյսմ Ռոգանն ասում է․ «Հասկանալու համար՝ ինչ էր կատարվում այսօրվա աշխարհում, հարկավոր է հասկանալ Վլադիմիր Պուտինին։ Մենք մեր ֆիլմում ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես հետախույզը դարձավ երկրի ղեկավար և ինչպես վերջինիս քաղաքականությունն ազդեց աշխարհի վրա»։
Չորրորդ ալիքը խոստանում է պատմել Վլադիմիր Պուտինի երիտասարդության տարիների, ԱԱԾ -ում աշխատանքի և այն մասին, թե ինչպես հետախուզական աշխատանքն անմիջական ազդեցություն ունեցավ Ռուսաստանի վարած քաղաքականության վրա։ Ֆիլմի անոնսում Վլադիմիր Պուտինին համարում են նախագահ, ով իր առջև խնդիր է դրել Ռուսաստանը դարձնել հզորագույն երկիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







