Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:26

Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը

Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը

Իսրայելցի պատմաբաններ Նեննի Մորիսի և Դրոր Զեևիի համահեղինակությամբ 2019թ. ապրիլի 24-ին հրատարակվել է «30 տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը (1894-1924թթ)» վերնագրով գիտահետազոտական գիրք, որին անդրադարձել է նաև թուրքական մամուլը։

Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը։

Գրքում նշվում է, որ Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության իշխանությունների հրամանով կոտորվել են շուրջ 4 մլն հայեր, հույներ և ասորիներ։

Իսրայելցի հեղինակներն իրենց աշխատանքում օգտվել են այնպիսի հեղինակների աշխատություններից, ինչպիսիք են թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, հայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգանը, եկեղեցական, ազգային և հասարակական գործիչ Գրիգորիս Պալաքյանը և թուրք պատմաբան Ֆուաթ Դյունդարը։

Թուրքական աղբյուրը զարմանք է հայտնել, թե ինչու իսրայելցի հեղինակներն իրենց աշխատանքում շատ քիչ են օգտվել թուրքական աղբյուրներից։ (Խոսքը այն թուրք հեղինակների մասին է, ովքեր հերքում են ցեղասպանության փաստը)։

Գրքի հեղինակների խոսքով՝ բազմաթիվ թուրքական արխիվներ իրենց համար անհասանելի են եղել։ Մասնավորապես, նրանք ցանկացել են օգտվել «Թուրքիայի գլխավոր շտաբի ռազմական, պատմական և ռազմավարական հետազոտությունների արխիվից», սակայն վերջինս փակ է եղել հետազոտողների համար։

Գիրքը բաժանված է երեք մասի. առաջին մասում ներառված են մոտ 200 հազար քրիստոնյա հայերի ջարդը՝ 1894-1896թթ․, երկրորդ մասում՝ ավելի մեծածավալ տեղահանություններն ու կոտորածը, որը սկսվել է 1915թ. և ճանաչվել է որպես ցեղասպանություն, երրորդ մասում՝ մնացած քրիստոնյաների (հիմնականում հույների) արտաքսումը 1919-22թթ., որը թուրքերն անվանում են «Անկախության պատերազմի տարիներ»: Գրքում դիտարկված է նաև մոտ 250 հազար ասորիների ճակատագիրը:

Պատմաբաններն եկել են եզրակացության, որ 1915-16թթ. իրադարձությունները լավ փաստագրված են, 1.5 մլն զոհերի ոճրագործությունը ցեղասպանություն անվանելը միանգամայն հիմնավորված է։ Մինչդեռ 30-ամյա ժամանակահատվածի առաջին ու վերջին շրջանները, նրանց կարծիքով, առավել մեծ ուսումնասիրությունների կարիք ունեն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+