Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պեկինում հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահ Ճաո Սիաոբինին: Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը և առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները:
Ճաո Սիաոբինին իր հերթին անդրադարձել է ընկերության զարգացման հիմնական ուղղություններին՝ մասնավորապես սարքավորումների արտադրությանը և գիտահետազոտական գործունեությանը:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել համագործակցության հետագա հնարավորությունները, այդ թվում` հետազոտությունների ու մշակումների ոլորտում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







