Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:10

Անառիկ Կաչաղաբերդի առեղծվածը

Անառիկ Կաչաղաբերդի առեղծվածը

Կաչաղակաբերդը տեղակայված է Արցախի Հանրապետության Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև՝ լեռան գագաթի վրա: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ «սղացել» են լեռան գագաթից՝ չհասնելով պարսպին։
Բերդի անվանումը կապված է այն ավանդության հետ, որ անցյալում պարտություն չտեսած և համառ դիմադրությամբ հռչակված ամրոցի պաշտպանները, երկար ժամանակ ջուր ու սննդամթերք չունենալով, նահատակվում են, բայց չեն հանձնվում թշնամուն: Իսկ, երբ կաչաղակներն ու մյուս գիշատիչ թռչունները սկսում են աղմուկ-աղաղակով պտույտներ գործել ամրոցի վրա, թշնամին կռահում էր, որ պաշտպանները կենդանի չեն:

Ամրոցը ընդհուպ մինչև 10-րդ դար կոչվում էր Խաչենի բերդ, որից էլ տեղի իշխանությունը ստացել է Խաչեն անվանումը: Տեղակայված լինելով լեռնաշխարհի գրեթե կենտրոնում՝ ամրոցը Խաչեն արշավող թշնամական զորքերի առաջխաղացման գլխավոր խոչընդոտներից մեկն էր: Գանձասարի վանքի շրջակայքում գտնվող մյուս ամրոցների՝ Ծիրանաքար, Շիկաքար, Խոխանաբերդ, Դեդ, Բերդաքարի հետ միասին այն հզոր վահան էր ոչ միայն հռչակավոր վանքի, այլև ընդհանրապես երկրամասի պաշտպանությունը կազմակերպելու համար: Տարածքում կան զանազան շինությունների ավերակներ, որոնց թիվն անցնում է մեկ տասնյակից: Դրանց մեջ լավ պահպանված շինություններից են կենտրոնական մասում գտնվող երկու ժայռափոր ջրամբարները, որոնք լցվում էին անձրևաջրով:
Բերդը գրավում է հատկապես լեռնային, էքստերմալ տուրիզմով և պատմությամբ հետաքրքրվողներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+