Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:34

Դուալ կրթություն՝ երաշխավորված աշխատանք

Դուալ կրթություն՝ երաշխավորված աշխատանք

Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստի քոլեջում նոյեմբերի 11-ին ներկայացվել են Հայաստանում դուալ միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) փորձարկման արդյունքները՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ), ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Աշխատի՛ր, Հայաստան» նախաձեռնության համագործակցության շրջանակում: Այս մասին տեղեկատվություն է տարածել Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի կողմից:

Միջոցառման մասնակցել են Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանզհաֆը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ներկայացուցիչ Կարին Յաղ դը Գեռերոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Անետա Բաբայանը, ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և GIZ-ի այլ գործընկերներ:

«Գերմանական համագործակցությունը առանձնահատուկ կարևորում է պետական և մասնավոր հատվածի գործընկերների համատեղ ջանքերը՝ դուալ կրթության փորձակմամբ Հայաստանում հմտությունների զարգացման նպատակով: Մենք աջակցում ենք նաև համապատասխան օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի մշակմանը, ինչը կապահովի Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի հետագա ներդրմանն ու ամրապնդմանը», — նշել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Յաղ դե Գեռերոն իր ողջույնի խոսքում:

Դուալ կրթական ծրագիրը փորձարկվում է ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ. արդեն իսկ 4 քոլեջներում՝ Երևանի պետական հումանիտար քոլեջ, Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ, Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ, Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ ներդրվել են 5 երկարաժամկետ դուալ ծրագրեր՝ 41 մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ՝ «Զբոսաշրջության մենեջեր», «Գինեգործ», «Ծրագրավորող», «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտություններով:

Դուալ ծրագիրը նաև ներդրվել է ՀՀ քոլեջներում կարճաժամկետ ծրագրերի միջոցով: Ծրագրերը մշակվում են մասնավոր ընկերությունների առաջարկով և փորձարկվում են նոր մասնագիտությունների, օրինակ՝ «Արևային էներգիայի օգտագործման տեխնիկ» մասնագիտության համար:

Դուալ կրթության հետագա ներդրման նպատակով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերից GIZ-ը սկսել է աջակցել «Աշխատի՛ր, Հայաստան» նախաձեռնությանը, որն իրականացվում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ԿԳՄՍՆ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

«Աշխատի ՛ր Հայաստան» նախաձեռնությանը ցուցաբերվող աջակցության շրջանակը ներառում է․

Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի նպատակն է աջակցել կայուն տնտեսական աճին զբաղվածության համար կարևոր ոլորտներում՝ զբոսաշրջություն, գինեգործություն, ՏՏ, ճշգրիտ ճարտարագիտություն: ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի աջակցությունը հիմնականում ուղղված է մասնավոր հատվածի ներգրավմանը մասնագիտական կրթության և ուսուցման (դուալ մասնագիտական կրթություն) բնագավառում:

«Աշխատի ՛ր Հայաստան» նախաձեռնությունը գործարկվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանբ համատեղ ջանքերով:

Նախաձեռնության հիմնական նպատակներն են՝ որակյալ կրթության և երիտասարդության մրցունակության զարգացման ապահովումը՝ կրթական ծրագրերում մասնավոր հատվածին ներգրավելու միջոցով, զբաղվածության խթանումը և կրթության ոլորտում բարեփոխումների իրականացումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+