Ստեփանակերտի Թումանյան փողոցում է գտնվում Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն Պետական ոչ առևտրային կազմակերպությունը:Այն ստեղծվել է 2006 թվականին:
Նույն հարկի տակ գործում են շուրջ 11 ՊՈԱԿ-ներ: Դրանց թվում են «Մռակած», «Արցախ», «Ջազ», «Արցախ էստրադային» պետական համույթները, «Մենք ենք մեր սարերը» պարի պետական-ազգագրական համույթը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, Արցախի պետական կամերային նվագախումբը, Պարի պետական համույթը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Արցախի մասնաճյուղը, Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը և Ստեփանակերտի պարարվեստի քոլեջը: Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործում է նաև «Արցախի բալիկներ» պետական մանկապատանեկան համույթը, որը ստեղծվել էր Սերգեյ Հարությունյանի նախաձեռնությամբ:
Կենտրոնում կայանում են տարբեր համույթների փորձերը, հաճախակի կազմակերպվում են մշակութային տարատեսակ միջոցառումներ, համերգներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







