Արցախը աշխարհին հայտնի է նաև իր գորգերով: Գորգագործությունն արվեստի ավանդական տեսակ է,որը տարածված է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում, բայց պետք է նշել, որ արցախյան գորգերն իրենց յուրահատկությունների և ճանաչվածության պատճառով ուրույն տեղ ունեն հայկական գորգագործության մեջ: Մինչ անինիլինային սինթետիկ ներկերի տարածումը ղարաբաղյան գորգերի հարուստ գույները ստանում էին միայն բնական նյութերից, մեծամասամբ՝ շրջանին հատուկ բույսերից և հանքանյութերից:
Այսօր արցախյան գորգերը վերածնունդ են ապրում: «Ղարաբաղ կարպետ» գործարանը մեծ թափով վերսկսել է գորգերի արտադրությունը, պահպանելով հին գորգերի ստեղծման տեխնիկան ու նախշերը: Արցախում գործում է 5 արտադրամաս՝ Շուշիում, Ստեփանակերտում, Ճարտարում, Հադրութում և Բերձորում:
Պահանջարկը մեծ է ոչ միայն տեղացիների շրջանում, այլև՝ արտասահմանում: «Ղարաբաղ Կարպետ» ընկերության արտադրանքը հասանելի է ԱՄՆ-ում, ՌԴ-ում և Եվրոպայի ավելի քան 50 երկրներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







