Բարբառ, ասելով հասկանում ենք լեզվի ճյուղավորումը հանդիսացող համակարգ, որն իր յուրահատկություններով ընդհանուր է տվյալ հասարակության որոշակի հատվածի համար։ Եվ պետք է ասել, որ յուրաքանչյուր բարբառ առանձնանում է իր յուրահատկությամբ: Հնարավոր է մեկը կոպիտ հնչի, մյուսը՝ նուրբ, բայց բոլոր բարբառներն ունեն յուրատիպ մի հմայք, երևի հենց պատճառը դա է, որ մենք գրական հայերենը սերտելուց զատ, փորձում ենք տարբեր բարբառներ նույնպես ուսումնասիրել: Այսօր ձեզ ենք ներկայացնում արցախյան բարբառից հայտնի բառեր, որոնք դուք հաճախ կլսեք Արցախում:
1. աշկ — աչք
2. ախպեր — եղբայր
3. անգլամազ — անխելք
4. բաբաթ — նորմալ
5. անջուկ — ականջ
6. բաբո — տատիկ
7. դեդո — պապիկ
8. ամալ չի կյամ — չի ստացվում
9. դինջանալ- հանգստանալ
10. դյուզ — ճիշտ
11. գիդումում — գիտեմ
12. դաստի — իսկույն
13. ես քե սիր ըմ — ես քեզ սիրում եմ
14. եր կենալ — վեր կենակ
15. ըլբաստրակ — նապաստակ
16. խոխա — երեխա
17. կյամ ըմ — գալիս եմ
18. Հըվատը՞մ չըս — չե՞ս հավատում
19. հինգիդամ — ի՞նչ իմանամ
20. շաղվել — սխալվել
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







