Արցախյան մշակույթը բազմերանգ է: Այն իր մեջ միավորում է դարերի պատմությունը, ավանդույթները, հավատքը, միասնությունն ու հայրենասիրությունը: Ժամանակակից աշխարհում մշակույթի ու ավանդույթների պահպանությունը անհրաժեշտություն է դարձել, այն նաև սերունդներ դաստիարակելու լավագույն ու արդյունավետ միջոցներից է: Այս գործում իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթը:
Համույթի գեղարվեստական ղեկավարը, արվեստի վաստակավոր գործիչ Գարի Ավանեսյանն է: Համույթն իր գործունեության 19 տարիների ընթացքում պատվով և պատասխանատվության մեծ զգացումով է ներկայացրել հայ ազգային երգն ու պարը: Համույթը ոչ միայն տեղի բնակիչների, այլև հայրենիքից հեռու, բայց հայրենիքով ապրող մեր հայրենակիցներին է գերել:
«Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրերում հանդիսատեսը կարող է վայելել ազգագրական, հայրենասիրական, ժողովրդական երգեր և պարեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







