Հոկտեմբերի 14-ին կառավարությունը փոփոխություն կատարեց «Պետական տուրքի մասին» օրենքում, որով նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանվում է օդի տուրքը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ խոսքը նոր ուղղությունների մասին է, որոնք վերջին 12 ամիսներին չեն սպասարկվել:
Սուրեն Պապիկյանը նշել է, որ․ «այս պահի դրությամբ օդի տուրքի ձևով 11-12 մլրդ դրամ է բյուջե մուտք լինում: Բայց կան բոլոր հիմնավորումները, որ այս արտոնությունը տրամադրելու պարագայում ունենալու ենք դրական արդյունք՝ հաշվի առնելով, որ այս կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձևավորմանն ու առկա շուկաների խթանմանը»:
Նիկոլ Փաշինյանը, ևս անդրադառնալով փոփոխությանը, նշեց, որ կայացվել է քաղաքական որոշում, որ եթե կբացվի վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկված որևէ նոր ուղղություն, կառավարության կողմից օդի տուրքը կհանվի: «Այդ որոշման արդյունքում մենք այս պահին ունենք մեկ ավիաընկերություն, որը կայացրել է որոշումներ՝ Երևան և Գյումրի չվերթներ իրականացնելու՝ խոսքը գնում է «Ռայան Էյր» ավիաընկերության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







