Քարվաճառում անցկացվող միջոցառումը հնարավորություն կտա այցելուներին մեկ անգամ ևս հիանալու շրջանի բնությամբ, վայելելու տեղի մեղրի յուրահատուկ համն ու հոտը, ականատես լինելու փոքրիկների ցուցադրած մշակութային ներկայացումներին
Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում տեղի է ունենալու մեղրի փառատոն: Վերջին տարիներին փառատոնները դարձել են ազգային մշակույթը, տեղական արտադրանքը ներկայացնելու, վաճառելու հիանալի հնարավորություն:
Իսկ բուժիչ հատկություններով հայտնի Արցախյան մեղրը նոր շուկաներ գրավելու, ներկայացվելու կարիք ունի: Մեղրի փառատոնը հնարավորություն կտա այցելուներին վայելել Շահումյանի շրջանի մեղրը, ինչպես նաև համտեսել դրանցից պատրաստված ավանդական ճաշատեսակներն ու քաղցրեղենները:
Փառատոնի անցկացման մտահղացումը Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանինն է: Փառատոնին մասնակցել կարող են Արցախի բոլոր շրջաններից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







