Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա Չինաստանի ժամանակակից խոշորագույն արվեստագետներից մեկի՝ Վոն Գուանյիի «Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն» մասշտաբային ցուցադրությունը:
Հատուկ ցուցահանդեսի համար ստեղծված գործերի շարքն անդրադառնում է շատ արդիական թեմայի՝ մարդու ֆիզիկական հատկանիշների դասակարգմանը:
Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրությունը, որը բաղկացած է 3 ծավալուն բաժիններից՝ 1. Անհայտության քող, 2.Ռասա, բռնություն և էսթետիկա, 3. Ռասաների վերլուծություն, վերհանում է ֆիզիկական հատկանիշների վրա` հիմնված կամայական մեկնաբանությունները և թվարկում այն հանգամանքները, որոնք հանգեցրել ու շարունակում են հանգեցնել ռասսայական հետապնդման և էթնիկ շեղումների:
Ցուցադրության մուտքի տոմսի արժեքն է՝ 600 ՀՀ դրամ:
Ցուցադրույթունը կկայանա հայաստանի ազգային պատկերասրահ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







