ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց ( 2033 տարեկան ) ծառի մասին շատերը գիտեն, այն գտնվում է է Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանից դեպի հյուսիս-արևմուտք: Բարձրությունը 30մ-ից ավելի է: Չինարին իր արտասովոր չափերով և հնությամբ գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին: Այն ունի նաև շատ կարևոր մի յուրահատկություն:
Ծառի տակից բխում է մի հորդառատ, սառնորակ աղբյուր՝ Տնջրու աղբյուրը, որը դարեր շարունակ հագեցրել է ռանչպար գյուղացու ծարավը և սնել հսկա չինարուն: Այն ուշագրավ է ոչ միայն իր սառնորակ, հորդաբուխ ջրով, այլև միակտոր քարի վրա զետեղված արձանագրությամբ, ըստ որի՝ հուշարձանը կառուցել են Տեր Հովհաննես Կիսիբեկյանը, Ներսես Մուսայանը և Մանաս Գասպարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







