Հանս Քրիստիան Անդերսենը դանիացի գրող և բանաստեղծ է, ծնվել է 1805 թվականի ապրիլի 2-ին: Հետաքրքիր է, որ նա ստեղծագործել է տարբեր ժանրերով, բայց առավելապես հայտնի է որպես հեքիաթագիր: Հեքիաթների հանդեպ սերը ձևավորվել է մանուկ տարիքում, երբ հայրը նրա համար հեքիաթներ էր պատմում:
Հետաքրքիր է, որ աշխարհի ամենահայտնի հեքիաթագրի կյանքն այնքան էլ հարթ չի ընթացել. Նրան անդադար քննադատում էին և մեղադրում, որ նրա հեքիաթները հետաքրքիր չեն ոչ՛ մեծերին, ոչ՛ փոքրերին:
Միայն նրա մահից առաջ է հայտնի դառնում, որ նրա հեքիաթներն ամենաշատն են ընթերցվել աշխարհում:
«Ջրահարսը», որի արձանը կանգնեցվում է Դանիայում, դառնում է Դանիայի սիմվոլը, նրա ծննդյան օրը՝ ապրիլի 2-ը համարվում է մանկական հեքիաթների օր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







