Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:51

Նոր ուսումնական տարում Արցախի պետական համալսարան ընդունված ուսանողների թիվը կրկնակի ավելացել է

Նոր ուսումնական տարում Արցախի պետական համալսարան ընդունված ուսանողների թիվը կրկնակի ավելացել է

Ընթացիկ ուստարում Արցախի պետական համալսարանի բակալավրիատ է ընդունվել 591 ուսանող, որից 450-ը` առկա, 141-ը` հեռակա ուսուցման համակարգ, իսկ նախորդ ուսումնական տարում` 245 ուսանող առկա և հեռակա ուսուցման համակարգերում:

Ամենաշատ դիմորդներ են գրանցվել «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆինանսներ ըստ ոլորտի», «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆիզդաստիարակություն և սպորտային մարզումներ», «Իրավագիտություն» մասնագիտությունների ուղղությամբ:

Ընդունվածների արդյունքներով առկա ուսուցման համակարգում առաջատար են «Ֆինանսներ ըստ ոլորտի», «Անգլերեն լեզու և գրականություն», «Իրավագիտություն», իսկ հեռակա ուսուցման համակարգում` «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Իրավագիտություն» մասնագիտությունները:

Ամենաքիչ թվով խմբեր են ձևավորվել «Քիմիա», «Ֆիզիկա», «Հոգեբանություն», «Կենսաբանություն» մասնագիտություններով, իսկ «Քաղաքագիտություն» և «Հաշվապահական հաշվառում ըստ ոլորտի» մասնագիտություններով ընդհանրապես խմբեր չեն ձևավորվել:

Հավելենք, որ Արցախի պետական համալսարանի բակալավրիատում այս պահի դրությամբ սովորում է 2197 ուսանող, որից 1474-ը` առկա, 723-ը` հեռակա ուսուցման համակարգում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+