«Մանկական Եվրատեսիլ»-ի Հայաստանի ներկայացուցչին ընտրելու համար Հանրային հեռուստաընկերությունն ամիսներ առաջ հայտարարել էր «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկի մասին։
Ստեղծագործական խումբը տասնյակ հայտեր է ստացել, սակայն լսումների արդյունքում ընտրվել է միայն 10 մասնակից, որոնք կմրցեն «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում։
«Դեպի Մանկական Եվրատեսիլ» եզրափակիչ անցած մասնակիցներն են՝ Կարինա Իգնատյան, Անիշոկ, Անի Աթայան, Անահիտ Առաքելյան, Վարդան Մարգարյան, Ռոբերտ Բագրատյան, Ռոզա Էլոյան, Էմիլի Հովհաննիսյան, Անժելա Ալբերտյան և Նարեկ Մարկոսյան։
Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 14-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում կանցկացվի 17-րդ «Մանկական Եվրատեսիլ»-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







