ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում ներկա կգտնվի Կարին Հովհաննիսյանի ‹‹Ես մենակ չես›› ֆիլմի շնորհանդեսին։
Նշենք, որ ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունցած իրադարձությունները։
Ֆիլմում տեղ է գտել ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի, վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպյանի հարցազրույցները։
Նշենք, որ ֆիլմի երաժշտության հեղինակը և գլխավոր պրոդյուսերը Սերժ Թանկյանն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







