Արցախում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Այսօր՝ ժամը 8:00-ին, Արցախի Հանրապետության ողջ տարածքում բացվել են ընտրատեղամասերը։
Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները հինգն են՝ ինքնառաջադրված Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան, Գրիգորի Սահակյան, Արեգ Ավագյան և «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից առաջադրված Արայիկ Ավանեսյան:
Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Արցախում ՏԻՄ ընտրությունները գտնվում են Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։ Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի ԱԳՆ-Ն հայտարարել էր, որ Արցախում անցկացվելիք ընտրությունները չեն ճանաչվելու միջազգային ոչ մի կազմակերպության կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







