Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգոր Մարտիրոսյանը հայտնել է, որ Արցախում 2018 թվականին առաջին անգամ էլեկտրոէներգիայի արտադրության ծավալները գերազանցել են սպառման ծավալները, ինչը հնարավորություն է ստեղծել էլեկտրաէներգիա արտահանել: Այս մասին Գրիգորի Մարտիրոսյանը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ։ Արցախից էլեկտրաէներգին արտահանվել է Հայաստան ․ արտահանման ծավալները կազմել են 17 մլն կիլովատ ժամ:
«Կարող ենք արձանագրել, որ հանդիսանում ենք էլէներգիա արտահանող երկիր: Այս տարի նախատեսում ենք էապես ավելացնել այդ ցուցանիշը, մտադիր ենք արտահանել 100մլն կիլովատ ժամ արտահանում»,- ասել է Մարտիրոսյանը:
Պետնախարարը արձանագրված ցուցանիշը որակել է որպես դրական քայլ Էներգետիկ անկախության ձեռքբերման տեսանկյունից։ Մարտիրոսյանը անդրադարձել է նաև էլէներգիաի արտադրության մեխանիզմներին՝ նշելով, որ այն արտադրվում է բացառապես ՀԷԿ-ով, ինչը բարենպաստ է նաև բնապահպանական տեսանկյունից ․ այն համարվում է վերականգնվող էլէկտորէներգիա:
Նախարարը նշել է նաև, որ Արցախում աշխատանքներ են տարվում արևային էներգիայի արտադրության ուղղությամբ, ինչի հարցում արդեն տեանելի առաջընթաց կա ․ ընդունվել են համապատասխան օրենսդրական և իրավական փաթեթեները ․ առկա են այդ ոլորտում ներդրումներ իրականացնելու առաջարկներ, որոնց թվում են նաև օտարերկրյա ներդրողներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







