Մինչև տարեվերջ Վերին Լարսում ՀՀ ՊԵԿ-ը կունենա մեր ներկայացուցիչը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին,ԱԺ-ում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Դավիթ Անանյանի խոսքով Վերին Լարսում հայկական կողմի ներկայացուցչի թեկնածության հարցը քննարկման փուլում է, և առաջիկայում կառավարությունում կամբողջացվի գործընթացը:
ՊԵԿ ներկայացուցչի ամենօրյա աշխատավայրը կլինի Վլադիկավկազը, սակայն ցանկացած ահազանգի դեպքում մինչև կես ժամում ներկայացուցիչը կլինի տեղում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ՀՀ ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության միջև ձեռքբերված համաձայնությամբ՝ հայկական կողմը ներկայացուցիչ կունենա Վերին Լարսի անցակետում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







