Ալեքսանդրովյան բերդի տարածքում իրականացված պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել են Իվան Ահեղի ժամանակների պալատի մնացորդներ։
TACC-ի փոխանցմամբ, տարածքում գտնվող պետական արգելոց-թանգարանի տնօրեն Մարինա Ռիբակովան ասել է, որ հայտնաբերված սրահներից մեկը հավանաբար Իվան Ահեղի գահասրահն է։
Հայտնաբերվել են մի շարք դեկորատիվ իրեր, ինչպես նաև՝ մետաղադրամ, որը թվագրվում է 1575 թվականին։
Նշենք, որ այս տարածքում հնագետները սկսել են պեղումներ իրականացնել դեռևս 2005 թվականից և նրանց գլխավոր նպատակն է եղել վերականգնել Իվան Ահեղի և նրա հոր ՝ Վասիլ 3-րդի օրոք պալատի տեսքը, որը եղել է նրանց պալատը 16-րդ դարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







