Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը նոյեմբերի 5-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 13 տնտեսվարողի:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքից:
Ըստ աղբյուրի՝ 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 117 տնտեսվարող, որից 83 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 37 դիմում մերժվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







