Ի ծնե կույր, Ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին Հայաստան է ժամանել մասնակցելու «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին։
2009թ.-ին Նոբույուկի Ցուջին՝ Նոբուն, «The Observer» միջազգային մրցույթի կողմից «Վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացավ և պարգևատրվեց ոսկե մեդալով։ Դրանից հետո դաշնակահարը սկսեց մեծ հեղինակություն վայելել ողջ աշխարհում` իր հուզական և յուրահատուկ կատարումների շնորհիվ։
Դաշնակահարի խոսքերով՝ Հայաստանը հրաշքների երկիր է, իսկ մարդիկ անչափ լավն են և հյուրասեր։
Նշենք, որ «Երևանյան հեռանկարներն» այլ անակնկալներ էլ ունի։ Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը, իսկ սեպտեմբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգաաստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան մի շարք համերգներ, որոնց մասնակցելու են դիրիժոր Փիթեր Ունջյանը, ջութակահար Պինխաս Ցուկերմանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, Կուս լարային քառյակը և այլք:
Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







