Հայաստանի արտաքին առևտրաշրջանությունն աճել է 6.5%-ով։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Հանրային Հեռուստաընկերության «Լուրերի» տաղավարում։
Նախարարն անդրադարձել է մակրոտնտեսական «Ֆիտչ» և «Մուդիս» միջազգային ընկերությունների կողմից Հայաստանին տրված գնահատականներին, ինչպես նաև տնտեսական վիճակագրական ցուցանիշներին:
Ըստ փոխանցվող տվյալների՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ ավելացել է 7.1%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.8%-ով, շինարարության ծավալը՝ 4.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.9%-ով, ծառայությունների ծավալը՝ 15.1%-ով, արտաքին առևտրաշրջանությունը՝ 6.5%-ով, արտահանումը՝ 7.2%-ով, իսկ ներմուծումը՝ 6.2%-ով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







