Թումանյանն իր առաջին լուսանկարչական սարքը ձեռք է բերել 1896 թվականին: Թումանյանն ունեցել է մի քանի լուսանկարչական ապարատներ, սակայն, դրանցից և ոչ մեկը չի պահպանվել:
Թումանյանը լուսանկարում էր շուրջը եղած ամեն գեղեցիկ բան՝ գեղեցիկ տեսարաններ, բնություն, «Վերնատան» անդամներին:
Նրանք, ովքեր ուզում են իրենց համար բացահայտել Թումանյան լուսանկարչին, ունեն այդպիսի եզակի հնարավորություն. սեպտեմբերի 11 ին, ժամը 12-ին Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանում կկայանա Թումանյանը՝ լուսանկարիչ, ցուցահանդեսի բացումը, որտեղ կարող եք տեսնել Թումանյանի՝ իր զավակներին արած լուսանկարների գեղեցիկ հավաքածուն, Հովհ․ Թումանյանի թագարանի արխիվում պահվող ապակե նեգատիվների նմուշները, ինչպես նաև՝ բանաստեղծի անձնական հավաքածուում պահվող բացառիկ շքեղ ֆոտոալբոմներ։
Ցուցահանդեսը նվիրվում է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին։
Ցուցահանդեսն անց է կացվում Հայաստանում 1-ին միջազգային հայկական ֆոտոփառատոնի շրջանակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







