Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:01

Այս տարվա հունվար-դեկտեմբերի ամիսներին քրգործերով պետբյուջե է վերականգնվել 5.5 մլրդ դրամ. էդվարդ Հովհաննիսյան

Այս տարվա հունվար-դեկտեմբերի ամիսներին քրգործերով պետբյուջե է վերականգնվել 5.5 մլրդ դրամ. էդվարդ Հովհաննիսյան

Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում ՊԵԿ հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել է 409 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20.8 մլրդ դրամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ էդվարդ Հովհաննիսյանը։

Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, այդ դեպքերից 151-ը վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն, 36 դեպքով քրեական գործեր են հարուցվել կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով։

«Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետևանքով պետությանը պատճառված վնասով հարուցվել է 21 քրգործ, իսկ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերով` 128 քրգործ։ 2018 թվականին, ընդհանուր առմամբ, հարուցվել է 346 քրգործ՝ 63-ով պակաս, որոնցով պատճառված վնասը կազմել է 20.2 մլրդ դրամ»,- նշել է ՊԵԿ նախագահի տեղակալը։

Անդրադառնալով չվճարված հարկային պարտավորությունների գանձմանը՝ Հովհաննիսյանը նշել է, որ 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին իրավաբանական վարչության կողմից կայացվել է 26.108 որոշում՝ 55.5 մլրդ դրամ գումարի մասով, արդյունքում պետբյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ։ 2018-ին վերականգնվել է 13.2 մլրդ դրամ։

«Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում քրգործերով պետբյուջե է վերականգնվել 5.5 մլրդ դրամ՝ 2018-ին 6.8 մլրդ դրամի դիմաց»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ այս պահին վարչությունում քննվում է 330 քրգործ, պատճառված վնասը կազմում է 32 մլրդ դրամ, որոնցից գազալցակայաններին վերաբերող 31 գործով պատճառված վնասը կազմում է 16.7 մլրդ դրամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+