Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:54

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը մայրաքաղաքի օրվա առթիվ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը մայրաքաղաքի օրվա առթիվ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ մայրաքաղաքի օրվա առթիվ.

«Ստեփանակերտի օրվա կապակցությամբ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Մեզնից յուրաքանչյուրն անկեղծորեն հպարտանում է մեր քաղաքի անցյալով ու ներկայով, նրա հոգևոր, պատմամշակութային արժեքներով, հուշարձաններով: Այդ առումով տոներն առիթ են ևս մեկ անգամ հետադարձ հայացք ձգելու մեր անցած ճանապարհին և վերաարժևորելու այն:

Կազմավորման օրվանից, դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ է անցել մայրաքաղաք Ստեփանակերտը: Չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից` նախկին մարզի ու նրա կենտրոնի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությանը, մարզկենտրոնի հայկական ճարտարապետական դիմագիծն ամեն կերպ խաթարելու և արմատներից կտրելու փորձերին, Հայաստանի և Արցախի երևելի արվեստագետների ու ճարտարապետների ազգապահպան առաքելության շնորհիվ, հոգևոր-մշակութային կյանքը շարունակում էր գոյատևել:

1988-ի Արցախյան ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդի հոգևոր զարթոնքի սկիզբը հանդիսացավ: Ստեփանակերտը, որպես հարազատ օջախ, իր տանիքի տակ առավ ազատության համար պայքարի ելած զավակներին: Այն ժողովրդի համար դարձավ ոչ միայն գլխավոր հավաքատեղի, այլև ռազմական իրադրության հետ կապված զարգացող գործընթացները համակարգող կենտրոնակայան: Այս տեսանկյունից անգնահատելի է մայրաքաղաքի դերը` թշնամու դեմ մարդկանց ուժերը համախմբելու և միասնաբար պայքարն առաջ մղելու գործում:

Վերջին տարիներին շինարարական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է քաղաքը, դարձել գեղեցիկ ու բարեկարգ: Հաջողվել է լուծել առաջնահերթ, կենսական նշանակության մի շարք խնդիրներ, որոնց մասին երազում էինք: Իշխանությունների համար այսօր մայրաքաղաքում աշխատանքների ծավալման գլխավոր ուղղություններ են շարունակում մնալ բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը, առողջապահությունը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցումն ու հիմնանորոգումը: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մնում ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման ու արտաքին լուսավորման խնդիրը, քաղաքի կանաչ տարածքների ընդլայնումը, օրինակելի սանիտարական մաքրության պահպանումը:

Որպես հանրապետության մայրաքաղաք, Ստեփանակերտը տարեցտարի զարգացում է ապրում, ինչին նպաստում են հազարավոր համաքաղաքացիներ, ձեզնից յուրաքանչյուրը: Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը ձևավորվում է Ստեփանակերտում: Հետևաբար, մեր քաղաքը մշտապես մաքուր և գեղեցիկ, հրապուրիչ պիտի լինի բոլորի համար, մեր հանրօգուտ աշխատանքով նպաստենք սիրելի Ստեփանակերտի զարգացմանն ու բարգավաճմանը:

Թանկագին ստեփանակերտցիներ

Վերստին շնորհավորում եմ քաղաքի օրվա առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ, խաղաղություն, անձնական երջանկություն»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+