«Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցի տարածքում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, կկազմակերպվի հայկական ձեռագործ իրերի և կարպետների բացառիկ ցուցադրություն: Ցուցադրությունը կկազմակերպվի Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից։
Ցուցադրությունն այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալու հայկական գորգերի տեսակներին ու նրանց բազմերանգ գույների խաղին:
Միջոցառումներին կմասնակցեն նաև Հայաստանի և Արցախի լավագույն գորգագետները, գորգագործները։
Մասնագետները գորգագործության թեմայով ելույթներ են ունենալու: Մասնավորապես՝ ներկայացվելու է գորգերի ստեղծման գործընթացը՝ բրդից մինչև թելի ստացում, ներկում և գորգի գործում: Միջոցառումն ուղեկցվելու է ազգային երգերով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







