Սեպտեմբերի 25-30-ը սիրիահայ ընդհանուր վիրաբույժ, «Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի (ACMA) նախագահ Ջանի Հադդադը Արցախի առողջապահության նախարարության Շուշիի շրջանային բուժմիավորումում «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ընդհանուր վիրաբուժական պրոֆիլի վիրահատություններ է իրականացրել. Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Առողջապահության նախարարության կայքից:
Ընդհանուր առմամբ, Ջանի Հադդադը տեղի մասնագետների հետ համատեղ կատարել է 24 վիրահատություն, մասնավորապես` ճողվածք, խպիպ, խոլեցիստիտ:
Սիրիահայ մեր հայրենակիցը կատարել է նաև մոտ 40 խորհրդատվություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







