Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:06

Կոմիտասյան հուշեր՝ Տաթևում

Կոմիտասյան հուշեր՝ Տաթևում

Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ Հայաստանի տարբեր վայրերում տեղի են ունենում Վարդապետին նվիրված միջոցառումներ։ Այս անգամ ուղղությունը Տաթևի վանական համալիրն է։ Այնտեղ՝ ձիթանի տարածքում, բացվել է «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրությունը ներառում է Կոմիտաս Վարդապետի՝ Կովկասում, Եվրոպայում, Օսմանյան կայսրությունում և Եգիպտոսում տարբեր տարիներին արված լուսանկարներ և նշված վայրերում նրա գործունեությունը ներկայացնող տեքստային նյութեր:

Մինչև տարեվերջ այցելելով երկրի՝ դարերից ի վեր հոգևոր, մշակութային ու կրթական օջախ համարվող Տաթև վանական համալիր՝ կարող ենք տեսնել ցուցադրությունը՝ Կոմիտասի ճանապարհորդությունների աշխարհագրությունը, հայ և օտարազգի մտավորականության հետ տարբեր քաղաքներում ունեցած շփումները:
Լուսանկարներում Կոմիտասի կողքին կարելի է տեսնել հայտնի հայ մտավորականներ Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Ղազարոս Աղայանին, Արշակ Չոպանյանին, Վրթանես Փափազյանին, Ռուբեն Սևակին և այլոց։
Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցադրության մեջ ներառված են նաև Վարդապետին վերաբերող բնօրինակ նյութեր՝ հուշամեդալներ, գրքեր, նամականիշեր, ինչպես նաև Վարդապետի լուսանկարներով փոստային բացիկներ:

Ցուցադրությունը կազմակերպվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Ավրորա» ֆորումին ընդառաջ «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Իրականացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+