Սեպտեմբերի 29-ից «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետները Արցախի բժիշկների հետ համատեղ Հանրապետական բժշկական կենտրոնում կատարում են ծնկան հոդի պրոթեզավորում և հոդերի արթրոսկոպիա, գլխուղեղի անոթների պաթոլոգիայի անգիոգրաֆիկ միջամտություններ: Արցախ այցելած 40-ից ավելի բժիշկները նաև գյուղական վայրերում են իրականացնում առողջապահական առաքելություն:
Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժիշկների խումբը մարդասիրական ծրագրով երկրորդ անգամն է այցելում Արցախ և Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացնում հիվանդների հետազոտություններ ու վիրահատություններ՝ տարբեր մասնագիտական ուղղություններով:
Ծրագրի իրականացման համար պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս վեց ամիս առաջ: Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել ու նախապատրաստվել են համապատասխան հիվանդներ:
Նշենք, որ ամբողջ ծրագիրը համակարգվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղի թևի օգնությամբ:
Առաքելության շրջանակներում պատվիրակության կողմից Հանրապետական բժշկական կենտրոնին տրամադրվել է արդիական բուժսարքավորումներ և մեծ քանակությամբ դեղորայք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







