Արցախում ապրող հունական, ռուսական, բելառուսական, ուկրաինական և այլ ազգերի ներկայացուցիչները առանձին տաղավարներում ցուցադրել են իրենց ազգային խոհանոցը,փառատոնն ուղեկցվել է ազգային երգ ու պարով
Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում կայացել է «Արցախը մեր տունն է» խորագրով Արցախի ազգային փոքրամասնությունների փառատոնը:
Արցախում ապրող հունական, ռուսական, բելառուսական, ուկրաինական և այլ ազգերի ներկայացուցիչները առանձին տաղավարներում ցուցադրել են իրենց ազգային խոհանոցը, այցելուներին հյուրասիրել ուտեստներով:
Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով:
Նախօրեին կայացել էր ազգային փոքրամասնությունների խնդիրներին, մտահոգող հարցերին նվիրված կլոր սեղան: Կազմակերպված միջոցառումները նպատակ ունեն ամրապնդել Արցախում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների բարեկամական հարաբերությունները:
Հավելենք, որ Արցախում ապրում են մոտ ազգային փոքրամասնությունների 400 ներկայացուցիչներ, որոնցից պաշտոնապես գրանցված են միայն ռուսական և հունական համայնքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







