Կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում 2019թ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 585 միլիոն դրամ: Նման գրառում է արել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ըստ ԱԺ նախագահի՝ տնտեսվել է շուրջ 83 մլն դրամ՝ տրանսպորտային նյութերի ծախսերի գծով, 69 մլն դրամ՝ էներգետիկ, կոմունալ և կապի ծառայությունների ծախսերի գծով, 49 մլն դրամ՝ գրասենյակային, կենցաղային և այլ ապրանքների ծախսերի գծով, 35 մլն դրամ՝ ներկայացուցչական ծախսերի գծով, և 290 մլն դրամ՝ արտասահմանյան գործուղումների ծախսերի գծով։
Որպես հետգրություն Արարատ Միրզոյանը հռետորական հարցադրում է կատարել.«Ինձ խիստ հետաքրքիր է՝ արդյո՞ք այս գրառումը կարժանանա նույն ուշադրությանը, ինչ ԱԺ կողմից կազմակերպված Վարդավառի միջոցառումը, երբ ԱԺ-ն 5 միլիոն դրամ էր ծախսել՝ փորձելով միմյանց ջրելուց բացի տոնակատարության մեջ ներառել Հայկական գորգերի և գորգագործության ցուցադրություն (նաև չարչրկված գորգերի լվացման բաղադրիչով)՝ ձգտելով ավելի գրավիչ դարձնել տոնակատարությունը հայաստանցիների և զբոսաշրջիկների համար»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







