«System of a Down»հեղինակավոր ռոք խումբը 2020թ. հունիսին համերգով հանդես կգա Հայաստանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երևանում ընթացող WCIT 2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
Թանկյանը նշել է, որ խումբն այժմ համերգային շրջագայություն է իրականացնում Եվրոպայում:
«Հաջորդ տարվա հունիսին պատրաստվում ենք գալ Հայաստան»,- նշել է Սերժ Թանկյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը Հայաստան է ժամանել մասնակցելու՝ WCIT 2019-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







