Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:27

Ստեփանակերտում կայացած Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ Հռչակագիր

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ Հռչակագիր, որում ասվում է.

— Առաջնորդվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների այլ հիմնարար փաստաթղթերում ամրագրված ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներով և գաղափարներով,

— ճանաչելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես մարդկության կարևոր ձեռքբերումներից մեկը ժողովուրդների իրավահավասարության ապահովման ճանապարհին, և համոզված լինելով, որ դրա արդյունավետ կիրառումն առաջնահերթ նշանակություն ունի պետությունների միջև ինքնիշխան հավասարության սկզբունքի հարգման վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը խթանելու համար,

— հաստատելով պետությունների հանձնառությունը՝ զերծ մնալու ցանկացած բռնի գործողություններից, որոնք ժողովուրդներին զրկում են ինքնորոշման, ազատության և անկախության իրավունքից,

— նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ միջոցներով՝ հիմնված Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի արդյունքների ճանաչման վրա,

— վերահաստատելով բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության վերականգնման միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի արդյունավետության բարձրացման կարևորությունը,

— հաշվի առնելով, որ անկախության համար պայքարում Արցախի ժողովուրդն առաջնորդվել է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով, ժողովրդավարական արժեքներով և համամարդկային կատարելատիպերով, որոնք շարունակում են մնալ Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացի հիմքը,

— բարձր գնահատելով Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության ամրապնդմանն ու զարգացմանը՝ հիմնված օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա,

— անթույլատրելի համարելով միջազգային գործընթացներից Արցախի մեկուսացման ցանկացած ձև և նրա ժողովրդին միջազգային համագործակցության առավելություններից զրկելը,

— վերահաստատելով մարդու իրավունքների համընդհանրությունն ու անքակտելիությունը՝ անկախ այն երկրի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, որտեղ ապրում է անհատը,

— ճանաչելով թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հիմունքներով միջազգային համագործակցության առանցքային նշանակությունը՝ ժողովուրդների միջև խաղաղ հարաբերությունների և բարեկամության զարգացման, փոխադարձ մշակութային հարստացման, ինչպես նաև տնտեսական բարգավաճման խթանման հարցում,

— կարևորելով կրթական, սպորտային, մշակութային և տնտեսական ոլորտներում Արցախի հետ գործնական համագործակցության և փորձի փոխանակման համար ինստիտուցիոնալ հիմքի ստեղծումն և ամրապնդումը՝

.մեր աջակցությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին ազատության և ժողովրդավարության ճանապարհին, ինչպես նաև Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանն ուղղված նրա ջանքերին,

.պատրաստակամ ենք այսուհետ ևս զարգացնելու և խորացնելու երկխոսությունն Արցախի Հանրապետության հետ՝ հասարակական և քաղաքական լայն շրջանակների ներգրավմամբ։

.կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը` ժողովրդավարության առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային համագործակցության մեջ Արցախի լիարժեք մասնակցության խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։

.հայտարարում ենք Արցախի բարեկամների միջազգային ցանց՝ «Պրո Արցախ» ստեղծելու մասին՝ միջազգային հարթակում Արցախի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու, նրա ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրավմանն աջակցելու նպատակով։

11 հոկտեմբերի 2019 թ․

Ստեփանակերտ

Արցախի Հանրապետություն

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+