Արցախի Հանրապետության մայրաքաղաքում կհիմնվի ֆրանկոֆոնիայի կենտրոն։
Հոկտեմբերի 12-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում եղել են «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներ, ՏԻՄ-ի ներկայացուցիչներ, լրագրողներ և Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատուն: Այս մասին հայտնում է ԱՀ խորհրդարանի պաշտոնական կայքէջը։
Հանդիպման շրջանակներում Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ ստորագրվել է Ստեփանակերտում «Պոլ Էլուար» ֆրանկոֆոնիայի կենտրոնի կառուցման վերաբերյալ հուշագիր:
«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբուլանը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի մյուս քաղաքները նույնպես կհետևեն այս օրինակին՝ միանալով Արցախի քաղաքների հետ համագործակցության հուշագրերի ստորագրմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







