Հոկտեմբերի 7-14-ը Ռուսաստանի Օդինցովո քաղաքում կայացել է ավանդական կարատե-դո մարզաձևի Եվրոպայի 34-րդ առաջնությունը, որին, Հայաստանի հավաքականի կազմում, Արցախից մասնակցել է 11 մարզիկ:
Մրցաշարին մասնակցում էին 15 պետության ավելի քան 800 մարզիկներ, արցախցի մարզիկները նվաճել են 1 ոսկե, 7 բրոնզե և 9 արծաթե մեդալներ՝ թիմային մարզաձևում գրավելով 3-րդ մրցանակային տեղը:
Տիգրան Գևորգյանը՝ 21 տարեկանից բարձր տարիքային խմբում նվաճել է 1 ոսկե մեդալ ֆուկուգո մրցաձևից և 2 բրոնզե մեդալ այլ մրցաձևերից:
Մտերիմները, մարզասերները կարատեիստներին դիմավորել և շնորհավորել են Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







