Համաշխարհային բանկը հրապարակել է «Կանայք, բիզնեսը և օրենքը 2020» խորագրով զեկույց։ Զեկույցում նշվում է, որ վերջին երկու տարվա ընթացքում տնտեսական կյանքում կանանց մասնակցության նորմատիվային բազան բարելավվել է․ ուսումնասիրությունն իրականացվել է 2017 թվականի հունիսից մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիսների ընթացքում։
Համաձայն զեկույցի՝ 40 երկրներ բարեփոխումներ են իրականացնում, որոնք կնպաստեն, որպեսզի աշխարհի բնակչությանն իր ներուժը և ներդրումը տնտեսական աճի և զարգացման գործում իրացնի։ Զեկույցում միաժամանակ նշվում է, որ անուամենայնիվ արդյունքները անհավասար են. շատ երկրներում կանանց և տղամարդկանց իրավուքները հավասար չեն, ինչն էլ խոչընդոտում է կանանց տնտեսական և սոցիալական զարգացումը։
Զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել և գնահատվել է 190 երկիր: Գործնական կյանքում կնոջ հիմնարար ազատությունների դասակարգման համար ընտրվել են 8 չափորոշիչներ։ Դրանք են շարժունակությունը, աշխատատեղը, վարձատրությունը, ամուսնությունը, ծնողական խնամքը, ձեռներեցությունը, սեփականության տնօրինումը և կենսաթոշակը։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանը 69-րդ հորիզոնականում է՝ ընդհանուր 82,5 միավորով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







