Աննդի անվտանգության տեսչական մարմինը մսի շուկայում այսօրվանից կսկսի կիրառել կոշտ մեթոդներ։ Այսուհետ բոլոր սուպեմարկետներում, հանրային սննդի կետերում և մսի վաճառակետերում պարտադիր պետք է վաճառվի սպանդանոցային ծագման միս։
ՍԱՏՄ-ում ձևավորվել են աշխատանքային խմբեր և այսօրվանից սկսել են մշտադիտակում անցկացնել Երևանի մսի բոլոր վաճառակետերում։ Տեսչական մարմինը նշում է, որ «հինգերորդ ձևի» փաստաթղթի բացակայության դեպքում կկիրառվեն տուգանքներ։
Մարմինը նշում է, որ շուտով ուսումնասիրություններ կսկսվեն նաև մարզերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







