Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:18

Հոկտեմբերի 19-ը՝ Էրեբունի-Երևանի տոն

Հոկտեմբերի 19-ը՝ Էրեբունի-Երևանի տոն

Այս տարի Էրեբունի-Երևանը նշվելու է հոկտեմբերի 19-ին:
Առաջին անգամ այն կիրականացվի ապակենտրոնացված ձևաչափով. բոլոր վարչական շրջաններում կկայանան տարատեսակ բացօթյա համերգային ծրագրեր և միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջից։
Ժամը 13:00-ից 18:00-ը՝ բոլոր վարչական շրջանների մշակույթի տներն ու մանկապատանեկան ստեղծագործական և մարզամշակութային կենտրոնները կներկայացնեն իրենց ձեռքբերումները. կհնչի մանկապատանեկան երաժշտություն, կլինեն ցուցահանդեսներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների ցուցադրություններ, կանցկացվեն սպորտային մրցաշարեր:
Ժամը 19:00-ից 21:00-ը խմբերն ու անհատ-կատարողները հանդիսատեսին կներկայանան տարբեր նախասիրությունների և ոճերի երաժշտական կատարումներով:
Իսկ բեմերում կլինեն՝ Արամ Mp3-ն, Գարըկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը, Միքայել Ոսկանյանն ու ընկերները, TmbaTa Orchestra-ն, Սրբուկը, Ռեէինկարնացիա խումբը, Գոռ Սուջյանը, Նեմրան, The BAMBIR-ը, Որդան Կարմիրը, Ռաիսա Մկրտչյանը, Արամ Սաթյան, Արթուր Իսպիրյան, Գեորգի Մանգասարյանը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյան, Վախթանգ Հարությունյանը, Վահան Արծրունին, Հայկական բարդ ասոցիացիան, Արսեն Գրիգորյանը, Գագիկ Գինոսյանը, Հայկ Պետրոսյանը, GATA BAND-ը, GOGHT-ը, Հայաստանի պետական էստրադային ջազ-նվագախումբը, Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը, Վանաձորի «Հորովել» համույթը, Լեոն:

Տոնակատարության պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին:

Իսկ ժամը 22:00-ին բոլոր վարչական շրջաններում կիրականացվի համաժամանակյա հրավառություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+