Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:04

Հաջողված բիզնես պատմությունները Հայաստանում. Armenia Today-ի նոր նախագիծը

Հաջողված բիզնես պատմությունները Հայաստանում. Armenia Today-ի նոր նախագիծը

Armenia Today-ը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված Հայաստանում տարբեր բիզնեսների կայացման իրական պատմություններին, շուկայում նրանց դերին և արտահանման հնարավորություններին:

«Հաջողված բիզնես պատմությունները Հայաստանում» նախագիծը նախաձեռնվել է ներքին և արտաքին շուկաներում ընկերությունների բրենդերի ճանաչելիության բարձրացման նպատակով։

Մեր հաղորդաշարում մենք կպատմենք ստարտափ նախագծերի՝ նոր և փոքր բրենդների, ինչպես նաև արտահանմանն ուղղված ընկերությունների և ձեռնարկությունների հաջողության պատմությունները, որոնք շուկա են բերել նորարարական լուծումներ, որոնք փոխում են մարդկանց կյանքի որակը, նպաստում տնտեսության, զբոսաշրջության, սոցիալական և մշակութային տարբեր ոլորտների զարգացմանը և մուլտիպլիկատիվ ազդեցություն են թողնում Հայաստանի այս կամ այն տարածաշրջանի զարգացման վրա: Միևնույն ժամանակ, մեր նախագիծը մարդկանց պատմություն է՝ սիրո և ջանքերի մասին, որոնք թիմը ներդնում է նոր արտադրանք ստեղծելիս։

Նախագիծը կհետաքրքրի պոտենցիալ ներդրողներին, ովքեր կկարողանան իմանալ, թե ինչ դժվարությունների է բախվում բիզնեսը Հայաստանում։ Պատմությունների շարքը կարող է հետաքրքրել նաև համապատասխան պետական մարմիններին, որոնք հետաքրքրված են բիզնեսի ծախսերի կրճատմամբ։ Ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտող խնդիրների վերացումը կնպաստի Հայաստանում գործարար միջավայրի հետագա բարելավմանը:
Ծանուցում՝
Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր հատվածի մասնաբաժինը, ըստ վիճակագրության, կազմում է մոտ 92 տոկոս, ընդ որում՝ ճնշող մասը բաժին է ընկնում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին։ Այս առումով ՓՄՁ ոլորտը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ՝ սահմանելով տնտեսական աճի տեմպերը, ՀՆԱ կառուցվածքն ու որակը։ Ավելին, երկրում ստեղծվող աշխատատեղերի մեծ մասը նույնպես բաժին է ընկնում փոքր և միջին ընկերություններին։

Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ տնտեսության հաջողությունները և նրա մրցունակության աճը մեծապես կախված են փոքր և միջին բիզնեսի ոլորտի զարգացման արդյունավետությունից: Այսօր երկրում իրականացվում են փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության բազմաթիվ ծրագրեր։ Չնայած, մյուս կողմից, այդ ծրագրերը փոքր և միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ մի շարք պայմանների միայն մի մասն են։ Հիմնական խնդիրը, որին բախվում են ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, այն է, որ նրանք հաճախ չունեն միջոցներ իրենց արտադրանքն առաջ մղելու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Armenia Today-ը նախաձեռնում է հաղորդաշար՝ նվիրված Հայաստանում տարբեր բիզնեսների կայացման իրական պատմություններին, շուկայում նրանց դերին և արտահանման հնարավորություններին՝ ներքին և արտաքին շուկաներում ընկերությունների բրենդների ճանաչելիության բարձրացման նպատակով:

Հետևիր մեր ալիքին YouTube հարթակում։
Նոր հաղորդումները փնտրեք հետևյալ հեշթեգով #atbusinessstories։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+