Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:17

Հայկ Մարությանը «Էրմիտաժ»-ի տնօրենի հետ այցելել է «Կարմիր Բլուր» հնավայր

Հայկ Մարությանը «Էրմիտաժ»-ի տնօրենի հետ այցելել է «Կարմիր Բլուր» հնավայր

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ այցելել է «Կարմիր Բլուր» հնավայր:

Քաղաքապետը Միխայիլ Պիատրովսկու հետ քննարկել է հնավայրի հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը այցի շրջանակներում ներկայացրել է կատարված աշխատանքները, ցույց տվել թանգարանի ցուցադրության մաս կազմող Բորիս Պիատրովսկուն նվիրված անկյունը:

Բադալյանը նշել է նաև, որ, ամենայն հավանականությամբ, մոտ 2 ամսից պատրաստ կլինի ուրարտական բնակավայրի տեսք կրող արհեստական հնագիտական տարածքը, որը նախատեսված կլինի երեխաների համար:

Հայկ Մարությանը, դիմելով Պիատրովսկուն, ներողություն է խնդրել, որ այսքան տարի «Կարմիր Բլուր»-ը ծածկված է եղել աղբով:

«Մենք ամեն ինչ կուղղենք և առաջ կշարժվենք հնավայրին կյանք տալով»,- հավելել է նա:

Միխայիլ Պիատրովսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել Միքայել Բադալյանին և Հայկ Մարությանին կատարված աշխատանքի համար:

Պիատրովսկին շեշտել է նաև, որ հին պատմություն ունեցող այս վայրում հիմա էլ կերտվում է մեկ այլ պատմություն՝ թե ինչպես է հուշարձանը «վերածնվում»:

«Կարծում եմ շատ ճիշտ է երեխաների համար այստեղ տարածք առանձնացնելը, հնավայրը ցանկապատելը: Այս քայլը կարող է օրինակ լինել ողջ աշխարհի համար»,- նշել է նա:

Միխայիլ Պիատրովսկին նաև կատակել է, որ այժմ պետերբուրգցիներին ասելիք կունենա, լավ լուրերով կթռչի Սանկտ Պետերբուրգ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+