ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 14-17-ը այցելել են տարածաշրջան: Համանախագահները հոկտեմբերի 15-ին Երևանում հանդիպել են Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ հոկտեմբերի 17-ին` Բաքվում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Համանախագահները խորհրդակցություններ են ունեցել նաև Արտգործնախարարների և Պաշտպանության նախարարների հետ: Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:
Երկու երկրների ղեկավարները ներկայացրել են Աշխաբադում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ ունեցած զրույցը և ներկայացրել հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց պատկերացումները:
Երկու երկրների Արտգորնախարարներն իրենց մտադրությունն են հայտնել մինչև տարեվերջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպելու վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







