2019 թ. հոկտեմբերի 24-ից մինչև 2020թ. հունվարի 19-ը Սանկտ Պետերբուրգի Մանեժ կենտրոնական ցուցահանդեսային սրահում կգործի «Ա.Ա. Դեյնեկայի ծննդյան 120-ամյակին նվիրված» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Այս ցուցահանդեսին ներկայացված է լինելու նաև Հայաստանի ազգային պատկերասրահը։
Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնելու է իր հավաքածուի Դեյնեկայի « Մայակովսկու բանաստեղծությունները » աշխատանքով: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը։
Աղբյուրը հայտնում է, որ ցուցադրությանը մասնակցություն են ունենալու մոտ 37 թանգարաններ՝ Պետական Տրետյակովյան պատկերասրահ, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Ռուսական թանգարան, Պետերբուրգի պատմության թանգարան, ազգային գրադարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և մի քանի այլ թանգարաններ ու 10 մասնավոր հավաքածուներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







