Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մասնակցել է ԱՄՆ Արևմտյան ափի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արցախի կայուն զարգացման հարցերին և ելույթով հանդես եկել «Արցախը և ակտիվությունը ԱՄՆ-ում» խորագիրը կրող քննարկումներին։ Այս մասին հաղորդում են ԱՀ ԱԳՆ-ից:
Արմինե Ալեքսանյանը, մասնավորապես, ընդգծել է Արցախի և Սփյուռքի միջև համագործակցության սերտացման անհրաժեշտությունը՝ համահայկական նպատակների իրականացման գործում և Սփյուռքի կազմակերպությունների ներուժի օգտագործումը՝ Արցախում կենսական նշանակություն ունեցող ոլորտների՝ մասնավորապես, տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և զբոսաշրջության կայուն զարգացման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







