Հայտնի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր «Սև ցուցակ» ֆիլմի սյուժեն պատմում է ադրբեջանական իշխանությունների անհանդարժուղականության և անօրինականությունների մասին․ սյուժեի հիմքում դրվել է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանում ձերբակալության մասին հայտնի պատմությունը։
Ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Լապշինը՝ նշելով, որ ֆիլմը կներկայացնի պաշտոնական Բաքվի՝ իր անձի դեմ կատարած ոտնձգությունների, իսրայելական զենքի առևտրով զբաղվող գործակալների՝ Ալիևի ռեժիմի հետ կապի և այլնի մասին:
Նա նաև հավելել է, որ Ֆիլմը նկարահանվելու է ամերիկացի և եվրոպացի գործընկերների մասնակցությամբ, որը, ըստ բլոգերի, ընդհանրություններ կունենա «Կեսգիշերային ճեպընթաց»-ի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







