Կոմիտասի 150-ամյակի առթիվ առաջին անգամ Արցախում հանդես կգա երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին` ներկայացնելով իր «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը` գրված Կոմիտաս Վարդապետի բանաստեղծությունների հիման վրա: Ծրագիրն իրականացվում է ԱՀ ՄԵՀԶ նախարարության աջակցությամբ։
Երաժշտության հեղինակ` Վահան Արծրունի:
Համերգին մասնակցելու են ֆլեյտահարուհի Մարի Լալայանցը և «Վելվետ» լարային քառյակը:
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, ժամը 19։00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։ Մուտքն ազատ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







