ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Քաղաքացու հետ հերթական զրույցի» ընթացքում, անդրադարձել է ամանորյա ծախսերին և ամփոփել է արդյունքները:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարի Կառավարությունը որոշում կայացրեց 271 միլիոն դրամ հատկացնել Հանրապետության հրապարակում ամանորյա միջոցառումների կազմակերպման համար:
«Կառավարությունը 271 մլն հատկացրեց Երևանի քաղաքապետարանին՝ Հանրապետության հրապարակում ամանորյա միջոցառումների անցկացման համար: Դրա նպատակն այն էր, որ զբոսաշրջիկների, մեր հայրենակիցների համար Ամանորը Երևանում անցկացնելը ավելի գրավիչ լինի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը, նախորդ տարվա համեմատ, ունեցել ենք 9 միլիարդ 307 մլն դրամի հավելյալ առևտրաշրջանառություն և 271 միլիոն հավելյալ գումար ծախսելով՝ կարող ենք ենթադրել, որ դրանով է ապահովվել այս 9 մլրդ ավել առևտրաշրջանառությունը:
Վարչապետը նշել է, որ 9 միլիարդից դրամից միայն 4 միլիարդ դրամ առևտրաշրջանառությունն իրականցվել է մարզերում։
«9 միլիարդի առևտրաշրջանառության մեջ ներգրավված ընկերությունները, փոքր ձեռնարկությունները վճարելու են 325 մլն դրամի հարկ: Ստացվում է 271 մլն դրամը, որ մենք դեկտեմբերին ծախսեցինք, վերադառնալու է պետական բյուջե»,- ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







