Կարևոր է, որ գիտական հանրությունը միանա ԵԱՏՄ զարգացմանը նպաստող որոշումների ընդունման գործընթացին։ Այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է գիտափորձագիտական խորհրդի ընթացքում։
Ինչպես ընդգծել է Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի նախագահին կից գիտափորձաքննական խորհրդի ձևաչափի շնորհիվ հանձնաժողովը ինստիտուցիոնալացրել է հարաբերությունները գիտական հանրության հետ:
«Մեզ համար կարևոր է, որ գիտական հանրությունը միանա որոշումների ընդունման գործընթացին, որոնք որոշում են Եվրասիական տնտեսական միության զարգացման հետագա ուղղությունները: Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին», — ասել է նա: Գիտական հանրության գնահատականներն օգնում են աշխատանքի ռազմավարական ուղղությունների մշակմանը և օգնում են ճշգրտել արդեն գործարկված նախագծերի իրականացումը», – նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:
Նա հավելել է, որ մեծ նշանակություն ունեն բուհերում և գիտական կենտրոններում Եվրասիական թեմատիկայի հետազոտությունները, ինչպես նաև այդ օրակարգում տաղանդավոր երիտասարդների ներգրավումը: Շատ առումներով հենց դրանից է կախված լինելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ապագան։
«Սկզբունքային նշանակություն ունի հասարակության մեջ ԵԱՏՄ-ի նկատմամբ վստահության մթնոլորտի ստեղծումը, միության նկատմամբ վերաբերմունքը՝ որպես գլոբալ նախագծի», — ասել է Տիգրան Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







