Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց լեգենդար Al Di Meola-ի հայաստանյան համերգը Silk Note Festival-ի շրջանակներում։
Էլ Դի Մեոլայի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է:
Երկրորդ անգամ Հայաստան ժամանած լեգենդար կիթառահարը նախօրդ օրը նկար էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նա հայկական ազգային կերակուր պատրաստել է սովորում, նա անգամ հասցրել է հայերեն բառեր սովորել․ համերգի ավարտին Al Di Meola-ն հայերեն շնորհակալություն է հայտնել, նշել, որ Հայաստանը շատ ջերմ է ընդունել իրեն։
Համերգի ընթացքում վիրտուզ կիթառահարը կատարել է նաև The Beatles-ի և Ástor Piazzolla-ի անմոռանալի կոմպոզիցիաները։
Հավելենք նաև, որ համերգից ստացված հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







